Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում. Շարմազանով

Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլիզմը « քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։

Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսեւորումն է։

Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։

Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։

Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու», – գրել է նա: