GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների արդյունքներով հարցվածների 44 տոկոսը նշել է, որ ներկա քաղաքական իրավիճակում միանշանակ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 16,4տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ անհրաժեշտ են, 10,3 տոկոսի կարծիքով ավելի շուտ անհրաժեշտ չեն, 23,5տոկոսի համոզմամբ՝ ընդհանրապես անհրաժեշտ չեն:
Իսկ եթե առաջիկա կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն. սա եղել է հաջորդ հարցը: Ըստ այդմ՝ Քաղաքացիական պայմանագրին պատրաստ է եղել ձայն տալ 11,8տոկոսը, «Հայաստան» դաշինքին՝ 4,7տոկոսը, ԴՕԿ-ին՝ 3,5տոկոսը, ԲՀԿ-ին՝ 2,7տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,1տոկոսը: Հանրապետություն կուսակցությանը 7 ԱԺԲ-ին իր ձայնը կտա 0,7տոկոսը, Դաշնակցությանը՝ 0,3տոկոսը, ՀԱԿ-ին՝ 0,2տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0,1տոկոսը: Հարցվածների 6,2տոկոսը ոչ մեկի օգտին չի քվեարկի, իսկ 4,7տոկոսը կփչացնի քվեաթերթիկը, 24,6տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել, 4տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 32,1տոկոսն ասել է, որ չի մասնակցի ընտրություններին: