Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդուն նախապես «պատժում» են, նրա միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր

12/03/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերջին օրերին արդարացիորեն առաջացրել է իշխանության բնորոշմամբ «հերոս» /որովհետև մենք հարկատու ենք/ և «տուգանքի մատերիալ չհանիսացող» քաղաքացիների վրդովմունքը։ Քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, ուզում եմ շեշտել. սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։

Նախագծի համաձայն՝ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ է կայացվում, ապա դրա վիճարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը։ Փոփոխության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքով պետք է ներկայացվի և դատարանի կողմից քննության առարկա դառնա հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության, դրա վերացման կամ բողոքարկման հարցերը: Արդյունքում՝

– Եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ կայացվում է վարչական ակտ և դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառում, ապա վիճարկումը չի կասեցնում վճարումը։ Սա բերելու է բիզնեսի կոլապսի։

– Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը միջինում տևում է երկուսից երեք տարի, հետևաբար հայցի ապահովման մերժման դեպքում քաղաքացին կամ տնտեսվարողը տևական ժամանակով զրկվելու են տուգանքի չափով իրենց միջոցները տնօրինելու, եկամուտ ստանալու կամ ընդհանրապես աշխատելու հնարավորությունից։

– Նախագծով կտրուկ ծանրաբեռնվելու են վարչական դատարանները, որոնք առանց այդ էլ աշխատում են գերծանրաբեռնվածությամբ՝ միայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2023թ. վարչական դատարանին նախորդ տարվանից փոխանցվել է 5808 վարչական գործ, ստացվել է ևս 9815-ը, իսկ 2024թ.-ին 2023-ից փոխանցվել է 7239 վարչական գործ, ստացվել ևս 17848-ը։

– Գործարարները նշում են, որ ՊԵԿ –ի դեմ ներկայացվող վիճարկման հայցերով գրեթե 80 տոկոս գործերում դատարանը բավարարում է ներկայացված հայցերը։ Ստացվում է, որ եթե հայցի ապահովման միջոց չկիրառվի, ապա տնտեսվարողը մի քանի տարի զրկվում է իր միջոցները տնօրինելու հնարավորությունից։

– Նախագծի իրական հիմնավորումն առկա չէ, թեև բոլորը շատ լավ հասկանում են, թե պրակտիկորեն ինչի համար է արվում այս փոփոխությունը։

– Առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնելու են վարչական դատարաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ հատկապես վարչական ակտերի վիճարկման գործընթացում:

– Եթե նպատակն իսկապես լիներ բոլորի համար միատեսակ մոտեցման կիրառումը, ապա պետք է սահմանվեր կարգավորում, համաձայն որի, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում է հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, դատարանում հայցի ընդունումը, եզակի բացառություններով, ինքնըստինքյան բավարար հիմք պետք է դառնար վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար:

Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը կրկին հաստատեց մարդկանց մտահոգությունը՝ բառացիորեն նշելով, որ հայցվորը իր հայցադիմումին կից պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի և եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը հետ ստանալու համար:

Ստացվում է՝ մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր, և վերականգնվում է «արդարությունը»։ Եվ սա վերաբերելու է բոլորին, սկսած երթևեկության խախտումների համար կայացրած մի քանի տասնյակ հազարանոց ակտերից մինչև ՊԵԿ՝ մի քանի հայուր միլիոնանոց ակտերը։ Այսպիսի աբսուրդ իրականությունում ենք մենք ապրում։

Էլինար Վարդանյան, փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն. փաստաբան

Հաջորդ գրառումը

Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025
Նորություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական...

ԿարդալDetails

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական