Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն. փաստաբան

«Ինչ ինչ, բայց նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք։ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի վերջին նախագծին ծանո՞թ եք. հարցնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն, դիմեք դատարան` չկասեցվի ակտի գործողությունը ու ինչ ունեք-չունեք, արգելադրվի ու բռնագանձվի:

Վարչական դատարանում տարիների քննությունից հետո էլ ընդհանրապես էական չի լինի` կբավարարվի՞ ձեր հայցը, թե ոչ:

Դուք էլ ոչինչ չեք ունենա` կսնանկանաք, իսկ դրանից հետո մի հատ էլ քրեական վարույթ կնախաձեռնվի կանխամտածված սնանկության հանցակազմով ու մինիմումը բացակայելու արգելք խափանման միջոցով կվայելեք նիկոլի կերտած Հայաստանի հետզհետե նեղացող սահմանները»: