Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկին չեն վտարի, այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մինչև հաջորդ տարվա հունվար Երևանը կունենա 2 տարվա պարտք, սակայն արդեն եղել են դեպքեր, երբ երկրները պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով», – նշել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով:
Հիշեցնենք՝ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է 2024 թվականի փետրվարից։ Բացի այդ, Հայաստանը դադարել է ներդրում կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և զորավարժություններին: