Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախընտրական անցուդարձ Գյումրիում եւ նրա «շուրջ»

Գեղամ Մկրտչյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թե համայնքային ի՞նչ իշխանություն կձեւավորվի՝ կարեւոր է քաղաքի, նրա այսօրվա ու ապագայի համար: Թե այդ իշխանությունն ինչ քաղաքական կամ այլ ուժի կհասնի,  ում ձեռքը կանցնի՝ կարեւոր է հանրապետությունում իշխող վարչախմբի համար, եկող տարվա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու առումով… Իշխանության կողմից այս վերջինի հետ կապված «հրետանային նախապատրաստության» տարր էր քաղաքի գործող ոչ-քպական օրինական իշխանության լուռ «հրաժարումը», մեր քաղաքական կյանքում նոր եւ ոչ դժվար կանխատեսելի ցանկալի ելքով «նախնական քվեարկության» կազմակերպումն ու քաղաքապետի հարմար ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ ավագանու նոր ընտրության նշանակումը: Երկրի երկրորդ ամենաշատ ու երբեմն անկանխատեսելի ընտրողներն ունեցող բնակավայրում իշխանությունը ձեռքն առնելու եւ 2026-ի համապետական ընտրություններից առաջ «թիկունքն ապահովելու» քպ-ական վերնախավի ձգտումը հասկանալի է:

Իսկ շուրջ մեկ տասնյակ «քաղաքապետացուների» նախընտրական քարոզարշավը Գյումրիում սկսվել է արդեն բավական ժամանակ, դրա պաշտոնական մեկնարկից շատ առաջ: Այդ արշավի մի տխուր առանձնահատկությունը, թեկուզ ոչ բոլորի կողմից, այս անգամ ատելության, փոխադարձ վիրավորանքների եւ անվայելուչ արտահայտությունների անընդունելի դրսեւորումներն են: Ընտրապայքարի  մշակույթի առումով մի տեսակ հետընթաց է, թերեւս երկրում սերմանված մթնոլորտի  յուրատեսակ արտացոլում: Քննադատություններն ու ցանկությունները մեկի կամ մյուսների նկատմամբ անհաշտության, երբեմն թշնամանքի եւ արհամարհանքի  արտահայտություններով են լի, որոշ քարոզչատարրեր էլ՝ լուրջ ընտրության չտրամադրող:

Իհարկե, դրականն էլ կա, նայած թեկնածուի: Հիշեցնենք նաեւ, Գյումրու ընտրողը քվեարկելու է համամասնական ընտրակարգով՝ ձայն տալով ոչ թե անձերին, այլ քաղաքական ուժերին, իսկ քաղաքապետին ընտրելու է նոր ավագանին՝ առավել շատ ձայներ ստացած ուժի առաջին համարին: 

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը բնականաբար առաջադրելու է այս կուսակցությանն անդամագրված՝ համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին: Իսկ, օրինակ, «Իմ հզոր համայնք» անունով կուսակցության կողմից առաջադրվող պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ըստ որոշ վկայությունների, խոստանում է «տապալել» օրվա իշխանությանը: Նրա ֆեյսբուքյան հեշթեգները այսպիսին են՝ #ՄերՌուբոնէ #ԵսՔոԳյումրինեմ #ԼեննագանըՏժժագը #Սկսվավ:

Բնույթով գործնական է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանի ծավալուն հայտարարությունը՝ ուղղված գյումրեցիներին ու իր թիմակիցներին: Նա անդրադարձել է Գյումրու զարգացման հեռանկարներին, մասնավորապես՝ «աղետի գոտու» պիտակից ազատվելու եւ ազատ տնտեսական գոտու ներդրման խնդիրներին, դրանց ուղղված իր նախաձեռնությանը:

Քաղաքապետարան վերադառնալու հայտ է ներկայացրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ինչպես հայտնի է, օրեր առաջ, ի դեպ՝ այդ հանգամանքը հայտնի դառնալուց հետո, ոստիկանները զենք ու զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել էին նրան ու թիկնապահին, ապա նույն օրը բաց թողել: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ էլ հաղորդում հեռարձակվեց, թե նախկին քաղաքապետը սեփականաշնորհած ու օտարած քանի անշարժ գույքի հարցով է քրեական գործերով մեղադրյալ կամ պատասխանող: Ղուկասյանը ձերբակալումից ազատ արձակվելուց հետո ասաց. «Ես չեմ վախենալու, շատ համը հանեցիք՝ վարչապետ կդառնամ, լավ իմացեք»: Իհարկե, դրա մեջ երեւի նաեւ հումորի տարր կար: Ինչպես եւ այլ մի տեսանյութում, որտեղ ռուսերեն է ասում. «Նո, Գռեցիա, Սպարտա, Առմենիա, Գյումռի ի Սլաբոդկա՝ վա գլավե (իրեն է ցույց տալիս) Վառտանիկա բուձետ ժիվա»: Բայց մեկ այլ դեպքում սուր արտահայտությամբ ասում է, թե սա ում «Հայաստանից վռնդելու» պայքար է:

Պետք չէ այս ընտրությունների առիթն օգտագործելով՝ քաղաքը խառնել իրար, այստեղ լարվածության, վախի մթնոլորտ մտցնել, հայտարարել է ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին հայտնած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության Գյումրու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: «Քաղաքին տալու ենք նոր շունչ, նոր դեմք, նոր դիմագիծ»,- իր թիմի նախընտրական խոստումն է բարձրաձայնում պատգամավոր ապագա թեկնածուն:

Գյումրու ավագանու ընտրություններին միասնական մասնակցության դաշինք են կազմել «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» կուսակցությունները եւ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»: Ըստ այս «Եվրոդաշինքի» տարածած հայտարարության, իրենք ելնում են մասնավորապես այն համոզումից, որ «Գյումրիի զարգացումը չի կարող տեղի ունենալ հին եւ հնացած մոդելներով ու դերակատարներով, այլ պահանջվում է նոր քաղաքական մշակույթ, թափանցիկություն, հանրային հաշվետվողականություն եւ արդյունավետ տեղական ինքնակառավարում»:  

Իսկ ընտրո՞ղը… Նրանցից մեկն օրերս գրել է. «Այսքան մոլորյալ վիճակ, որում գտնվում է, գյումրեցին դեռ չէր տեսել: Ավագանու ընտրություն է, ո՞ւմ ձայն տալ: Նախկին ընտրվածների՞ն՝ բացառվում է: Ներկաներն էլ փուչ դուրս եկան: Նորերն էլ`շունը տիրոջը չի ճանաչում»: Ինչ ասես, մարդկանց հավատը կորել է: 

…Անցած կիրակի արագ իջնում էի քաղաքի Ռիժկովի (նախկին Կիրովի) փողոցով դեպի եկեղեցի, դեմից մի երիտասարդ ասաց՝ բարեւ, ու մինչ պիտի փորձեի ճանաչել՝ ավելացրեց՝ ո՞նց ես: Ասես հարյուր տարվա ծանոթս էր, այն էլ արդեն հասկանալի էր՝ Երեւանից էր: Հետի հեռուստաօպերատորն էլ անմիջապես տեսախցիկն ուղղեց վրաս: Եվ հնչեց հաջորդ հարցը՝ ո՞ւմ ես ընտրելու Գյումրիում:

Միայն այս էր պակաս…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ.-Վերջին պահին, երբ լրացել էր ընտրությանը մասնակցության համար փաստաթղթեր ներկայացնելու օրն ու ժամը (մարտի 5, ժամը 18:00), տեղեկացանք, որ այս ընտրապայքարին մասնակցելու համար տարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթային փաթեթներ են ներկայացրել 6 կուսակցություն եւ 3 դաշինք: Ազգային ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որ իր համամասնական ցուցակով չի մասնակցի ավագանու ընտրություններին, իսկ ընտրությունների ընթացքը կվերահսկի ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով: Ցավոք, մասնակցության հայտ չի ներկայացրել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

ՊԿԿ-ի ինքնալուծարումը եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԿԿ-ի ինքնալուծարումը եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական