Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուբեն Վարդանյանը դատարանում այսօր ոչ մի հարցի չի պատասխանել

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հաշվեհարդար- դատավարությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնուն են, որ այսօրվա նիստում իրեն ուղղված ոչ մի հարցի Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ից Ռուբեն Վարդանյանը հացադուլ է անում՝ ի նշան բողոքի։

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում  է արդար դատաքննության իմ իրավունքը»,- հայտնել է նա։