Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ ի՞նչ ապացույցներ կներկայացնի ԱԳ փոխնախարարը, որ գերիների հարցն իրենց օրակարգում է. դեռ հարց է՝ այդ հայտարարություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են. քաղաքագետ

03/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռ հարց է՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է։ Քանի որ այդ անձը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, չի բացառվում, որ ինչպես Փաշինյանն է տոտալ կեղծարար ու ստախոս, այնպես էլ նրան ծառայողները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։

«Իսկ ի՞նչ ապացույցներ կներկայացնի ԱԳ փոխնախարարը, որ գերիների հարցն իրենց օրակարգում է, կամ որ իրենք զբաղվում են այդ հարցով։ Երբ այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, նշանակում է՝ նրանք ընդհանրապես գործ չեն անում և փորձում են իրենց ստորաքարշությունը թուրք-ադրբեջանական տանդեմի առջև բացատրել նրանով, որ իրենք իբրև թե գործ են անում, բայց՝ կուլիսային։  

Նույն կեղծարարությամբ զբաղված էին նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Վրաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի անմիջական ջանքերով հայ գերիներ էին ազատվում, և այդ ամենը Փաշինյանի վարչակազմը փորձում էր իրեն վերագրել՝ իբրև իրենք են բանակցել։

Վերջին դեպքն էլ, հիշում ենք, 2023 թվականին դեկտեմբերին էր, երբ Փաշինյանը երկու մարդասպան ադրբեջանցի դիվերսանտներին ուղղակի նվիրեց Բաքվին, ինչից հետո մոտ 3 տասնյակ գերի ազատ արձակվեց։ Դրանից հետո այս վարչախումբն առանց ամոթի  հպարտանում էր, որ այդքան գերիների են ազատել։ Այսինքն՝ գերիներին մարդասպանների դիմաց։ Դա ամենացածրակարգ որոշումն էր, որը կարող էր ընդունել պետության ղեկավարը»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի՝ այն, որ Պարույր Հովհաննիսյանը հայտարարում է՝  գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, ամենևին չի նշանակում, որ ճիշտ է ասում կամ ՀՀ քաղաքացին պարտավոր է նրան հավատալ։

«Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը բանի տեղ է դնում ՀՀ պետական մարմիններին։ Բաքուն վերջին 4.5 տարվա ընթացքում բազմիցս ցույց է տվել, որ արհամարհում է ՀՀ վարչապետին, և եթե անգամ գերիների վերադարձի հարցն օրակարգում լինի, Ադրբեջանը թքած ունի ԱԳՆ օրակարգի վրա։

Նիկոլ Փաշինյանի առաջարկներից գոնե մեկն ընդունվե՞լ է Բաքվի կողմից. իհարկե ոչ։ Այդ մարդը, 4.5 տարի լիզելով Ադրբեջանի նախագահի կոշիկները, շարունակում է ղեկավարել Հայաստանը, և նույն կարգավիճակն էլ ունի ԱԳՆ-ը։ Իսկ պարույր հովհաննիսյանները թող շատ չուրախանան, որ ՀՀ քաղաքացիներն իրենց բոլոր ասածները պետք է հալած յուղի տեղ ընդունեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Գագիկ Համբարյանը շեշտեց՝ հայ գերիներին Ադրբեջանին հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ Պրահայում ստորագրում էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, ինքնահռչակներ, ոռնացողներ». Գևորգ Պապոյանի լեքսիկոնի վերաբերյալ բաց նամակ՝ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

ՀՀ միջազգային հեղինակությունն առավել քան զրոյական է, և չի բացառվում, որ դեռ երկար տարիներ աշխարհը չի հիշի հայ գերիների մասին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է. Փաշինյան

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ միջազգային հեղինակությունն առավել քան զրոյական է, և չի բացառվում, որ դեռ երկար տարիներ աշխարհը չի հիշի հայ գերիների մասին. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական