Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փրկել Սահմանադրությունն ու… Սահմանադրական դատարանը

Հակոբ Ավետիքյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլորս ենք հիշում, պե՛տք է հիշենք, թե Ն. Փաշինյանը որտեղից սկսեց ազգակործանման ու պետականության քանդման աշխատանքները. նախ՝ գլխից, ապա անցնելու համար հիմքերին: Նրա առաջին թիրախը եղավ Սահմանադրական դատարանը, որին հետեւեց, արդեն հեշտորեն, դատարանների փակումը, դատական ողջ համակարգի հպատակեցումը, ես կասեի՝ ստրկացումը:

Հիշում ենք, չէ՞, իրենց աշխատավայրի՝ դատարանի պատուհանից գողի նման ներս սողոսկող դատավորներին, նրանց տրված Ն. Փաշինյանի հավաքական գնահատականը՝ «դռների առաջ շների նման վնգստացողներ», արդարամիտ մի ամբողջ շարք դատավորների նվաստացումը՝ պաշտոնազրկում, կամայական տեղափոխումներ, վաղաժամկետ անցում կենսաթոշակի, իսկ ոմանց՝ ինքնաբացարկ: Որքա՜ն մարդիկ, քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ, ընդդիմադիր հայացքների կրողներ, ունեւոր գործարարներ նաեւ ենթարկվեցին ու շարունակում են ենթարկվել կեղծուպատիր պատժական երկարաձգումների, անվերջանալի կալանավորումների, տուգանքների, մեծագումար շորթումների, պետա-ընտանեկան ռեկետների: Իսկ նրանցից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ազնվագույն մի անձնավորություն, կյանքից զրկվեց,- մինչ այդ չտեսնված ու չլսված բան,- հենց տեղում, դատարանի դահլիճում, սրտի կաթվածից:
Իսկ ո՞վ կարող է հաշվել, թե որքան մարդիկ, ի տես այդ բոլորի, խնայելու համար իրենց կամ հարազատների առողջությունը, դիրքը, աշխատանքը, տիտղոսն ու վաստակը, նախընտրեցին լուռ մնալ, կույր ու խուլ ձեւանալ եւ… դիմանալ:

Այդպես էլ պիտի լիներ: Քանի որ ամենավերեւում նշված անձնավորությունը պետության կազմաքանդման գործը էն գլխից եւ հե՛նց գլխից էր բռնել՝ Սահմանադրական դատարանից, ավելի կոնկրետ՝ նրա նախագահ Հրայր Թովմասյանից, էլ ավելի ճշգրիտ՝ վերջինիս հայրիկի վերանորոգել տված տան տանիքից…

Շաբաթներ տեւած ջղային պայքարին բարեբախտաբար դիմացավ Թովմասյանը, սակայն զուգահեռաբար ընթացող հալածանքներին, ավա՜ղ, չդիմացան վաստակ ունեցող, լրջախոհ եւ արդարամիտ դատավորներ Ֆելիքս Խաչատրյանը, Արեւիկ Պետրոսյանը, ՄԻԵԴ-ի բովով անցած բազմափորձ Ալվինա Գյուլումյանը: Նրանց փոխարեն իբր թե «համալրում» կատարվեց. Ն. Փաշինյանը Սահմանադրական դատարան խցկեց իրեն վստահելի մարդկանց, որոնցից ամենազարմանալին լոնդոնյան կրթություն ստացած, համեմատաբար երիտասարդ իրավաբան Վահե Գրիգորյանի ներկայությունը եղավ սահմանադրի աթոռին, որն ի վերջո ծառայեց նրան կարիերայի սեփական հարցը լուծելու. նա այժմ Հայաստանն է ներկայացնում ՄԻԵԴ-ում…

Դրանով սակայն չավարտվեց հալածանքը Սահմանադրականի դեմ, այս անգամ՝ հանձին նրա վարչակազմի նախկին պետ, սահմանադրագետ-օրենսգետ, պատրաստաբան եւ հումորի շնորհով օժտված Էդգար Ղազարյանի դեմ, որ վերջին շրջանում սիրելի հյուրն էր դարձել ընդդիմադիր հեռուստաընկերությունների: Նրա տեղին, բանիմաց ու խայթող քննադատությունը՝ ուղղված վարչախմբին ու նրա պարագլխին, հունից հանեց վերջիններին: Եվ ինչպես նման բոլոր դեպքերում, պատրաստ է պատժիչ մեքենան՝ լռեցնելու նրան ու նրա օրինակով լռեցնելու նաեւ մյուս բոլոր քննադատներին եւ ընդհանրապես՝ խոսքի ազատության իրավունքը: Եվ ոչ միայն խոսքի, այլեւս դատարանում ժպտալու եւ առհասարակ դեմքի բնազդային միմիկա ունենալու իրավունքը, որը մեր դատարանում համարվում է անարգանք դատավորի նկատմամբ, չգիտես քրեական օրենքի ո՞ր հոդվածով:

Այսպիսով մեզ մնում է ամորձատված, ոչ մի բանի պետք չեղող, չխոսկան նորահարսի կարգավիճակով բարձրագո՜ւյն մի դատարան, որը տեւական պարապուրդի մեջ է: Այն չունի կարծիք ու տեսակետ, նույնիսկ ներկա պայմաններում, երբ, մի կողմից, ունենք դատական մի համակարգ, որը ծառան է դարձել ու պատժիչ մեքենան մեկ անձի, իսկ մյուս կողմից՝ երբ նույնինքն Սահմանադրությունն ու նրան ծնունդ տված Հռչակագիրն են դարձել խնդրո առարկա՝ Աստված գիտի ի՜նչ փոփոխությունների հեռանկարով:

Եվ սա՝ միայն ներքին ճակատի վրա: Իսկ արտաքին՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքների դիմաց  պատրաստ է ճկվելու, ինչպես եղեգնը քամու դիմաց:

Ո՞վ է պաշտպանելու մեր պետության ու ժողովրդի սահմանադրական իրավունքները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչեւ տեսնենք՝ ի՞նչ է գալիս  գլխներիս

Հաջորդ գրառումը

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական