Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ Նոյեմբերի 9-ի համատեքստ:

Այս դեպքում միանգամայն լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից:

Մյուս կողմից, գոյություն չունեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան հարթակները:

Այս պարագայում, ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի կառավարությունը, եթե հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները կա՜մ կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» են հիշեցնում, կա՜մ ադրբեջանական ներխուժման դուռ են բացում:

Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան»: