Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք է աշխատում Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակից. ՀայաՔվե

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը գրում է.

«2020 թվականից սկսած` տարածաշրջանի անվտանգային համալիրի միաբևեռությունը, որտեղ Ռուսաստանն էր միակ բևեռը, փոխարինվեց երկբևեռությամբ։ Այսինքն, Թուրքիան սկսեց նշանակալի դեր խաղալ։

Հիմա Ադրբեջանը և Թուրքիան գործընթացը տանում են այն ուղղությամբ, որ այստեղ կրկին լինի միաբևեռություն, բայց Թուրքիայի գլխավորությամբ։ Եվ այս խաղի մեջ ակտիվ մասնակցություն է ունենում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը։ Այստեղ Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք է աշխատում, որոնք Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ, այն է` Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակից»: