Ստապետությունը սկսել է «յուղ վառել»
Ինչո՞ւ որոշեցի մամուլի աուլիս տալ հենց հիմա, երբ աղքատությունը 600 հազար մարդկանց ուղեղում է, իսկ հարստությունը քպ-ականների սեյֆերում է. մամուլի ասուլիսին նկատեց Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա տպավորությունն այն է, որ Թրամփը բավականին վճռական է տրամադրված։ Հայաստանը պետք է ճիշտ գործի։
Նա առաջին անգամ անձամբ անդրադարձավ Արցախի հանձնման իրողությանը։
«Ղարաբաղի հանձնումը կատարվեց 2 անգամ՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո։
Ի՞նչ էր արել 22019-ին վարչապետը։ Նա արհամարհել էր ընդունելի, լավ առաջարկը՝ ասելով, որ ինքը սկսում է զրոյական կետից։ Ասում էր՝ մինչև հիմա միջնորդ համանախագահողներին ինչո՞վ էիք զբաղված, ես կինոյի տղա եմ, ինչ ուզեմ, դա էլ կբանակցեմ։ Ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, ուրմեն ինչի՞ մասին բանակցենք։ Այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ։ Նա Հայաստանի պատմության մեջ ամենաոչմիթիզական զեկավարն էր։ Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիիզական «Ռեմբոն» դարձավ աշխարհաքաղաքական «Գիքոր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մեծամտությունը, 2-3 քայլ առաջ հաշվարկներ անելու անընդունակ լինելը բերեց ճակատագրական հետևանքների։
Դիվանագիտական արվեստը չուգուն գլխով պատ ջարդելը չէ, այլ այդ պատի մեջ դուռ գտնելն է․ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, և սա դատավճիռ էր։
Նրանց թվաց, թե Ռուսաստանը պատերազմում պարտվում է, և Հայաստանի ղեկավարները թռան Ուկրաինայի գիրկը՝զրոյացնելով Ռուսաստանի միջնորդությունը Արցախի հարցում»,-իրողություններն արձանագրեց Քոչարյանը։
Ռուսաստանը ստանձնեց Արցախի անվտանգության դերը։ Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսատանն այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարաչար սխալվում է։ Շատերն են նեղացած, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր պարտավորությհունները չկատարեց։ Արցախի հարցում ուժային գործողություն էր պետք, բայց ումի՞ց ակնկալես ուժային գործողություն, այն երկիրց, որին արհամարհե՞լ ես. Ռուսաստանի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը մեկնաբանեց ՀՀ նախկին նախագահը։
Սա ճակատագրական սխալ էր, որի գինը Արցախի կորուստն էր։
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ։ Միջազգային հարաբերություններն այդպես չեն լինում։
Վերջին մի քանի տարվա մեջ կոմպլեմենտարության միջանցքը նեղացել էր, բայց հիմա կարող է մի քիչ լայնանալ։ Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ է Ռուսաստանին հեռացնել G8-ից, ուրեմն ինչ-որ բան վերանայվում է, պատուհան է բացվում, բայց Հայաստանն ինքն իրեն թշնամացրել է Ռուսատանի հետ։ Պարտադիր չէր նետվել արևմուտքի գիրկը։ Հայաստանը չպետք է միջազգային դաշտում ներկայացված լինի այս մարդկանցով»,- ասաց Քոչարյանը։