Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ենթադրում եմ, որ սա վերաբերվում է Ալեն Սիմոնյանի Range Rover -ին, որը ձեռք բերելուց նա չէր նշել իր գույք և եկամուտների հայտարարագրում, ինչի կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր նախաձեռնել, նրան ենթարկել վարչական պատասխանատվության։
Դրանից հետո էլ hetq.am-ի ուսումնասիրություններով այդպես էլ չէր պարզվել նախորդ մեքենայի վաճառքի և նորի ձեռքբերման տարբերության աղբյուրները, ինչում հիմնավոր կասկածներ էին նշվում բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ առնչությունների մասով։
Հ.Գ.
Հրապարակման հեղինակը միայն շքեղության, հարմարավետության և անվտանգության համար ձեռք է բերել մոտ 2.000.000 դոլար արժողության ծառայողական զրահապատ մեքենաներ` առանց ուղեկցող մեքենաների, որոնց արժեքն իրենց հերթին կազմում է մի քանի հարյուր հազար դոլար»։
 
			 
     
			





