Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դատարանը մեքենան հաշվել է 10, 200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5, 500,000 դրամով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։

Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։

Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։

Բայց սա չի կարևոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։ Եվ ամենակարևորը։

Դատարանը այդ մեքենան հաշվել է 10, 200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5, 500,000 դրամով։

Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։