Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ առաջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական ուղղաթիռի հետ կապված իրավիճակն ազդել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության վրա:
Աղբյուր՝ News.am