Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ՊԵՏՐՈԳԼԻՖՆԵՐԸ»

30/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բեռլինում, արտգործնախարարության շենքում բացված լուսանկարչական ցուցահանդեսում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հնագիտության վարչությունն առաջին անգամ ներկայացնում է Հայաստանի 4000-ամյա ժայռապատկերները: Մայիսի 21-ին բացված «Հավերժական պատկերներ.Հայաստանի բարձրավանդակի պետրոգլիֆները» վերնագրյալ ցուցահանդեսի առիթով ԱԳՆ-ի տեղեկագրում կարդում ենքՙ ի տարբերություն ժայռապատկերներով հարուստ միջինեվրոպական այլ շրջանների, որ վաղուց են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս դարձել, պատկերների այս աշխարհը մինչեւ օրս գրեթե անծանոթ է:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հնագետները ջանում են ճանաչել տալ Հայաստանիՙ աշխարհում եզակի ժայռապատկերներըՙ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, իրազեկում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ: Առաջին անգամ հնագիտության երկրամասային վարչությունը Բեռլինում ներկայացրել է իրենց հետազոտության արդյունքըՙ բրոնզեդարյա 1000-ից ավելի ժայռապատկերների ցայժմ վավերագրված մոտ 500-ի լուսանկարները: «Թեպետ դժվար է համաշխարհային ժառանգության մաս ճանաչելը, բայց հայաստանյան ժայռապատկերները լավ հնարավորություն ունեն դա ստանալու», ասել է վարչության ղեկավար Հարալդ Մելլերը , որի ղեկավարած 15-հոգանոց մասնագիտական թիմն անցյալ ամառ հայկական բարձրավանդակում Ուղտասարի ժայռապատկերներն է ուսումնասիրել: 2000-3500 մետր բարձրության վրա գտնվող տարածքում գիտնականները 40 հեկտար կազմող հանգած հրաբխային տարածք են հետազոտել, որ բաղկացած է բազալտի հազարավոր ժայռաբեկորներից, որոնց վրա քարայծի, հովազի, արջի, այծի, մարտիկների պատկերներ են դրոշմված: Ժայռապատկերների եզակիությունը ոչ այնքան դրանց մեծաքանակ լինելով է պայմանավորված, որքան 4000-ամյա լավ պահպանված պատկերների գեղեցիկ արտահայտչականությամբ: Հեռակառավարվող փոքրիկ ուղղաթիռով փորձագետները 4 շաբաթում տեղանքը կարողացել են չափագրել եւ լուսանկարել: Թեպետ հայ հնագետներին վաղուց ի վեր հայտնի է եղել հնադարյա մշակութային եզակի հարստությամբ այս տարածքը, սակայն տեխնիկայի բացակայությունը խոչընդոտել է հետազոտությանը, բրիտանացի գիտնականների ջանքերն էլ բավարար չեն եղել նպատակին հասնելու համար:

Հիշեցնենք, որ 1996-ին Հայաստանի եւ ԳԴՀ-ի միջեւ կնքված մշակութային համաձայնագրով Սաքսոնիա-Անհալթ երկրամասն է համագործակցող կողմը, 2008-ից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները սերտ համագործակցում են գերմանացիների հետՙ հատկապես հնագիտության եւ հուշարձանների պահպանության բնագավառում:

Եթե ամեն բան բարեհաջող լինի, առաջիկա 10 տարում գերմանացիների օգնությամբ հնարավոր կլինի Ուղտասարի ժայռապատկերները համաշխարհային ժառանգության մաս ճանաչելու առաջարկ ներկայացնել: Մինչ դիմելը երկար նախապատրաստական աշխատանք կա անելուՙ մասնավորապես պետք է փաստել ներկայացվող հարստության եզակիությունը, առանձնահատկությունները, ինչո՞վ են տարբերվում արդեն ճանաչում գտած մյուս ժայռապատկերներից, որ հայտնաբերվել են Ֆրանսիայում եւ Իսպանիայում: Մելլերը կանխատեսում է, որ առաջիկա ամառ իր թիմի հետ մի նոր նախագծով մեկ անգամ եւս կլինի տեղանքումՙ 500-ից ավելի ժայռապատկերների նմուշ վավերագրելու նպատակով:

Բեռլինում բացված ցուցահանդեսը կարելի է դիտել մինչեւ հունիսի 12-ը, աշխատանքային օրերինՙ ժամը 10-18-ը: Մուտքն ազատ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական