Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Каков поп, таков и приход. Եթե նոր տերերի փնտրտուք սկսվի, Սիմոնյանը ոչ միայն ներողություն կխնդրի արցախցիներից, այլև նուռը կրկին ձեռքը կվերցնի և կասի, որ Աղդամը մեր հայրենիքն է. Հակոբյան

12/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

–Պարո՛ն Հակոբյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր փորձել է սրբագրել արցախցիների մասին երեկվա իր աղմկահարույց հայտարարությունները: Եթե երեկ նա մեղադրում էր արցախցիներին, որ չեն կռվել և դուրս են եկել Արցախից, այսօր արդեն հայտարարել է, որ նկատի է ունեցել կոնկրետ մարդկանց՝ մասնավորապես ԱՀ  նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ինչպե՞ս եք վերաբերում Սիմոնյանի՝ սեփական խոսքերը խմբագրելու, արդարանալու գործելաոճին։

-Տեսեք, այդ կերպարի ասածներին ո՛չ անդրադառնում եմ, ո՛չ արձագանքում եմ, ոչ էլ մեկնաբանում։  Ի սկզբանե՝ դեռ 2018 թվականից, այդպես է եղել։ Մենք՝ քաղաքական վերլուծաբաններս, սովորաբար փորձում ենք մեկնաբանել կամ վերլուծել այն գործիչների ասածները, որոնք քիչ թե շատ քաղաքական դասին են պատկանում, առնչություն են ունեցել կամ առնչություն ունեն քաղաքականության հետ։

Ձեր ասած անձնավորությունը որևէ քաղաքական նյութ, կոնտենտ չի պարունակում՝ ո՛չ իր նախորդ, ո՛չ ներկայիս գործունեություններում։ Նա որևէ ոլորտում առանձնապես չի կայացել, այլ միշտ եղել է երկրորդ, երրորդ, տասնհինգերորդ պլանի խաղացող։ Այդ իսկ պատճառով մեկնաբանել իր տեքստերը (որովհետև դրանք մտքեր էլ չեն) իմ գործունեության ոլորտի մեջ չի մտնում։ Այդ կերպարի մտքի գոհարները թող մեկնաբանի Նիկոլ Փաշինյանը, որն այդ դատարկ վագոնը կցել է իր շոգեքարշին և բերել քաղաքական դաշտ։

-Ստացվում է, որ այդ դատարկ վագոնը հենց Նիկոլ Փաշինյանի՞ն է պետք։

-Երևի թե, այո՛, իրեն է պետք։ Ես չգիտեմ՝ այդ կերպարը որտեղ է կայացել, ով է, ինչ է։ Նույն հաջողությամբ ես կարող էի մեկնաբանել շոուբիզնեսի ներկայացուցիչներին, բայց կարող եմ ասել, որ նա մարդ է, որը որևէ ասպարեզում չի կայացել։ Կրկնում եմ՝ համարում եմ, որ ժամանակին այդ դատարկ վագոնը կցել են ՔՊ-ի շոգեքարշին, բերել քաղաքականություն։ Բերել են՝ թող վայելեն։ Կարծում եմ՝ նրա ասածները պրոբլեմ են անգամ ՔՊ-ի համար։ Շատ ցածր կարծիք ունենալով ՔՊ-ի քաղաքական բովանդակության, մտավոր ինտելեկտի մասին՝ այդ կերպարի (տեսեք՝ ես անուն-ազգանունով էլ չեմ ասում) ասածները, որոշ գործողությունները վերլուծությունից դուրս են։

-Պարո՛ն Հակոբյան, «որոշ գործողություն» ասելով՝ նկատի ունեք Ալեն Սիմոնյանի՝ իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա թքելու դրվա՞գը։

-Այո՛։ Ես, ինչպես ասում են, լինելով քաղաքի տղա, պատկերացնում եմ, թե բակում, դպրոցում, շրջապատում ինչպես են վերաբերում այն տղաներին, որոնք ուզում են ինչ-որ բան անել, սակայն պատրաստ չեն պատասխան տալ իրենց արարաքների համար։ Պատկերացնում եմ՝ մեկին բակում բռնեին, ասեին՝ ձեռքերը բռնեք, ես թքեմ իր վրա, իսկ այդ մեկը չկարողանար պատասխանել։ Այսինքն՝ ես չեմ համարում , որ նման գործելաոճը կենցաղում հարգանքի է արժանի։

Կրկնում եմ՝ այդ մարդը քաղաքական կոնտենտ չսփռող անձնավորություն է։ Իսկ այն, որ ուզում է բառացիորեն իր թքածը լիզել (նկատի ունի արցախցիների մասին աղմկահարույց հայտարարությունը խմբագրելու Սիմոնյանի փորձը՝ խմբ.), դա այսօրվա իշխանության թիմի վարքագիծն է, որը տարածվում է վերևից ներքև։

Ռուսները մի այսպիսի ասացվածք ունեն՝ ,,Каков поп, таков и приход”: Հիմա իրենց մոտ այդպիսի դրվածք է՝ այսօր այս բանն են ասում, ցերեկը՝ մեկ այլ բան, հետո էլ զարմանում են՝ «Ո՞նց, ես նման բա՞ն եմ ասել»։ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը հիշենք։ Եթե այդ անձն այդպես է ասում, այս մե՞կն ինչ պետք է ասի։

-Պարո՛ն Հակոբյան, ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Ալեն Սիմոնյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից։ Ինչպե՞ս եք գնահատում այս պահանջը։

-Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի արձագանքին, այն տրամաբանական, բնականոն արձագանք է՝ քաղաքական արձագանք։ Շահրամանյանի արձագանքը ոչ միայն որոշակի կարգավիճակ ունեցող գործչի արձագանք է, այլ սովորական արցախցու արժանապատիվ արձագանք։

Արցախն ինն ամիս շրջափակված, անտերության մատնված է եղել՝ հակառակորդի դեմ մեն-մենակ՝ բոլոր ռումներով՝ և՛տարածաշրջանային, և՛աշխարհաքաղաքական։ Արցախցին եղել է սոված-ծարավ, բոլորի կողմից լքված, և այդ պայմաններում ՀՀ  իշխանությունների այն հայտարարությունը, որ Հայաստանին ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ, բայց չի ստացվելու, ուղղակիորեն նշանակում էր, որ ՀՀ իշխանություններն Արցախն ու արցախցիներին հանձնում են Ադրբեջանի հոշոտմանը։

Ես համոզված եմ՝ եթե ՀՀ իշխանություններն անգամ ակնարկեին, որ մտնում են պրոցեսի մեջ, արցախցիները կռվելու էին մինչև վերջ։ Այդ հայտարարությունները սոցիալապես ցածր պատասխանատվությամբ մարդկանց հայտարարություններ էին (հիշենք, որ Պուտինը նման բնութագրում էր տվել Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում կանգնողներին)։

-Այդուհանդերձ, ճանաչելով Ալեն Սիմոնյանի տեսակը՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ նա իր երեկվա հայտարարությունների համար ներողություն խնդրի արցախցիներից։

-Կան մարդիկ, որ երբ իրավիճակը փոխվում է, և նոր տերերի փնտրտուք է սկսվում, նրանք դառնում են շնիկներ, որոնք միանգամից նոր տիրոջ ոտքի տակ են մտնում և այսպես ասած պոչ խաղացնում։ Կարծում եմ՝ եթե Հայաստանում իրավիճակ փոխվի, նա ոչ միայն ներողություն կխնդրի, այլ առաջիններից մեկը կլինի, որ նուռը ձեռքը կվերցնի և կասի, որ Աղդամը մեր հայրենիքն է։ Կասի՝ «Ինձ ստիպում էին, որ արցախցիների մասին նման բաներ ասեմ»։ Պահը կգա, երբ նա ցուցմունք կգրի, որ «Գիտեի՞ք՝ ինչ վիճակ էր, ինչ բարքեր էին երկրում. ինձ ստիպում էին»։

Կրկնում եմ՝ այս իշխանությունը ցածր սոցիալական պատասխանատվությամբ իշխանություն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը Սիրիայում 9 ռազմակայան է կառուցելու

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական