Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի ՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի առաջին ընթերցմամբ հաստատելու իրողությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք։
«Ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն կբերի լրացուցիչ դիվիդենտներ՝ բուն երկրի և նրա ժողովրդի շահերից։
Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց, իհարկե, իրենք՝ հայերը, և բոլորը պետք է հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն։ Ինչպե՞ս են իրենք՝ եվրոպացիները վերաբերվում դրան: Մենք գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք դրվել են ԵՄ-ին միանալու երկար սպասման ցուցակում, որը տևում է տասնամյակներ:
Միևնույն ժամանակ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներից։ Այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։