Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե ԱՄՆ-ը խախտի Իրանի ժողովրդի անվտանգությունը, մենք առանց վարանելու հակահարված կտանք. Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին մերժել է ուղղակի բանակցություններ վարելու ԱՄՆ-ի կոչերը՝ դրանք համարելով անխոհեմ և ապարդյուն երկրի խնդիրները լուծելու համար:

 Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին ուրբաթ ընդունել է Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության մի խումբ հրամանատարների։

 Իսլամական հեղափոխության առաջնորդը մերժել է Վաշինգտոնի հետ բանակցությունները, քանի որ այն չի բխում Իրանի ժողովրդի շահերից։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ազդի երկրի խնդիրների լուծման վրա: Մենք դա պետք է ճիշտ հասկանանք: Չպետք է մտածենք, որ եթե այդ կառավարության հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այս կամ այն ​​խնդիրը կլուծվի: Ոչ, Ամերիկայի հետ բանակցությունները ոչ մի խնդիր չեն լուծի»,- ասել է Այաթոլլահ Խամենեին: 

Նա զգուշացնել է Վաշինգտոնին՝ ասելով.  «Եթե ԱՄՆ-ը խախտի Իրանի ժողովրդի անվտանգությունը, մենք առանց վարանելու հակահարված կտանք»։

Հանդիպման սկզբում Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Վահեդին զեկույց է ներկայացրել առաջնորդին՝ ասելով. «Մենք հասել ենք 100 տոկոսանոց ինքնաբավության՝ լիովին պատրաստպաշտպանությանը»։

Mehr