Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով ուղևորները անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել

Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները.հայտնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- հորդորել է խոսնակը։