Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82

Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Հայտարարություն

06/02/2025
- Նորություններ, Տեղական

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաները հայտարարություն են տարածել կապված հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8  անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ՝ դրույքաչափը՝ 20 տոկոս և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս):

Իրավապաշտպան գործունեությունը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքների հետ: Հետևաբար, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով:

Մեծ շրջանառություն ունեցող  փաստաբանական ընկերությունները իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեկ նժարի տակ դնելը չի բխում անձի   արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքներից:

Իրավապաշտպան կազմակերպություններն ունեն սահմանափակ բյուջե, աջակցում են հասարակության խոցելի խմբերին, իրենց կողմից վճարում են արդեն իսկ բարձացված պետական տուրքի գումարները, ահռելի ռեսուրսներ են ծախսում պատշաճ ծառայություններ մատուցելու համար թե՛ Երևան քաղաքում, թե՛ ՀՀ մարզերում:

Կարծում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մատուցված փաստաբանական ծառայությունները հավասարեցնել հաշվապահական, աուդիտորական ծառայություններին, դիտարկել որպես ձեռնարկատիրական  գործունեություն սխալ է,  և պետք է, առնվազն, նախատեսվեին ՀՀ հարկային օրենսգրքում բացառություններ, քանի որ պետությունը ՀՀ օրենքներով, վավերացված միջազգային նորմերով ստանձել է պարտականություն՝ ապահովելու անվճարունակ ֆիզիկական  անձանց, հասարակության այլ խոցելի խմբերի  պատշաճ իրավաբանական ծառայություններ ստանալու իրավունքը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ահազանգում ենք, որ հարկային այս փոփոխության հետևանքով անհամեմատ թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան կազմակերպությունների՝ առանց այդ էլ առկա ծանրաբեռնվածության շեշտակի աճին: Այս ամենն իր հերթին վտանգելու է արդարադատության մատչելիության իրավունքի իրացվելիությունը՝ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար՝ խորացնելով նաև սոցիալական անարդարությունը։

Հարկային հիշյալ կարգավորումների մշակման, քննարկման ժամանակ, չնայած փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության փաստարկված դիտարկումներին ու առաջարկներին, դրանք չեն ընդունվել: Եվ օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Արդեն գործողության մեջ էլ ավելի տեսանելի են խնդիրները, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավական պաշտպանության նպատակով անհատույց տրամադրվող փաստաբանական աջակցության համար նոր բյուջեների կազմում, ֆոնդահայթայթում:

Հետևաբար, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» 12.06.2024թ. թիվ ՀՕ-285-Ն  օրենքի   ընդունման արդյունքում՝

բարդանալու է մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերի խախտված իրավունքների պաշտպանությունը՝ կապված վճարունակության հետ,

անվաճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ, այդ թվում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածություն,

իրավաբանական ծառայությունների մատուցումը դառանալու է ոչ մատչելի, անհասանելի՝ հատկապես ֆիզիական անձանց պարագայում:

Ուստի, պահանջում ենք՝

Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին:

Նպաստավոր պայմաններ ստեղծել անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող անհատ փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գործունեության համար:

Նախորդ գրառումը

Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն. Էդմոն Մարուքյան

Հաջորդ գրառումը

Մահացել է ՌԴ նախկինին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Նորություններ

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026
Նորություններ

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026
Միջազգային

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է ՌԴ նախկինին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական