Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չնայած խոշտանգումներին և իր դեմ ուղղված սպառնալիքներին՝ հայրս մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար

03/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում  գործող  AYPFM  հայկական ռադիոյի  հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է  հարցազրույցը որոշ կրճատումներով:

Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը  համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից: 

Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը,  “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպությունը  Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս “դատավարությունից”:  Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝  Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:  

Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրված, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունները, որ նա այս դատավարությունն օգտագործելու է որպես հարթակ: 

Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը,  նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից:  Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է և փոխադարձաբար միմյանց հասկանալը: 

Հասկանալի է, որ այս դատավարությունը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանե կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնավորապես Ֆրանսիայից կամ Եվրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար: 

Ճիշտ նկատեցիք, որ  այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկների կառավարությունների գործողությունները: 

Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել իր պաշտպանությունը, ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսեն, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված«բաց դատավարության», միայն  ադրբեջանական  պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարություններից և ճնշում գործադրելու Եվրոպական միությա վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները  Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ: 

Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ եք Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդոք կարծո՞ւմ եք, որ նրա միջամտությունը կարող է ինչ-որ փոփոխության հանգեցնել: 

Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանության հետ կապված, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքերի հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում: 

Եթե դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարավորություն կա, որ այն բարենպաստ կլինի, արդյոք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար: 

Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային  քաղաքական աջակցության այդ քայլերը արդյունավետ լինել չեն կարող: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

Հաջորդ գրառումը

Բնության հուշարձանն ու «թավշյա» բալգարկան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Միջազգային

Սատանիզմը ծաղկում է Արևմուտքում. Լավրով

22/04/2026
Նորություններ

Բժիշկները կոչ են անում չօգտվել ծորակի ջրից կամ խմել եռացրած վիճակում. հաղորդագրություն

22/04/2026
Հաջորդ գրառումը

Բնության հուշարձանն ու «թավշյա» բալգարկան

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական