Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Բնության հուշարձանն ու «թավշյա» բալգարկան

Մինչ ԿԳՄՍ-ն անհաջող փորձեր է կատարում Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը պետական բյուջե վերադարձնելու ուղղությամբ, Հրազդանի ձորում տեղի է ունենում 2008 թ. սեպտեմբերին բնության հուշարձանի կարգավիճակ ստացած բազալտե սյուների ոչնչացման հետքերի վերացում:

Տերդ մեռնի գիտություն ու մշակույթ:

Հիմա բացատրեմ, թե ինչ են անում Հրազդանի ձորում այս պահին:

Անցյալ տարեվերջին էքսկավատորով ոչնչացված սյուների առաջին շերտը տարհանելուց հետո սկսվել է սյուների պաչինկան. բալգարկայի միջոցով մաքրում են սյուների արանքում եղած կրաշերտը, որ գույնը բռնացնեն կողքի սյուների ու արդեն ոչնչացված առաջին շերտ սյուների գույնի հետ:

Կարծեմ ինչ որ մեկը անցյալ տարեվերջին նույն մեթոդով սափրվեց ու բեղ մորուքի տակից դուրս եկավ կաշառակեր, շորթումների հակվածություն ունեցող դեղին մամուլի թերուս մի խմբագիր…

Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։