Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովուրդը ձե՛զ է դատելու

02/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա արդեն պարզվում է, թե ինչո՞ւ էր հինգշաբթի գիշեր Հանրապետության հրապարակը լքված մեր ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Եթե նույնիսկ կային այդ ծառայողներից մի քանիսը, միեւնույնն է՝ նրանք ոչինչ չարեցին կանխելու, զսպելու, ի հարկին կալանավորելու ազերի խուլիգաններին, որոնք իրենց գրգռիչ՝ «Ղարաբաղ բիզիմդիր» երգ-պառչտուքներով ոչ միայն ազգային ատելություն էին հրահրում, այլ՝ մարդկանց դրդում արժանի ու տեղին քյոթակ տալու այդ խուլիգաններին։

Ոչ ոք չի կարող համոզել մեր քաղաքացիներին, որ դա նախապատրաստված եւ նախածրագրված դավադրություն չէր մեր անվտանգության ծառայությունների կողմից, վերին օղակներում նախապես համաձայնեցված։ Այլապես ազերի խուլիգանները չէին լինի այդքան ինքնավստահ, այդքան լկտի, այդքան ապահով։

Ոչ ոք չի կարող համոզել մեզ, որ այդ պահին հրապարակով անցնող մի քանի հայ տղերք, եթե մոտենային խուլիգան ազերիներին ու տփեին նրանց, ոստիկաններն անմիջապես կձերբակալեին նրանց։ Մանավանդ որ, ազգային անվտանգության ծառայությունը, իր իսկ հաղորդության համաձայն, հետեւել էր հունվարի 3-ից ի վեր Հայաստան մուտք գործած այդ խուլիգաններին։

Եվ հիմա, հենց այս պահին, դատարանի առաջ է կանգնած 70  տարեկան արցախցի գիտական կոչումով մի մարդ, Ղարիբ Բաբայան անունով, որը մեղադրվում է Պարսկաստանից թե որ ջհանդամից եկած ազերի (պարզվում է՝ ատրպատականցի) խուլիգանների խրախճանքը հեռախոսով տեսագրելու եւ տարածելու մեջ։ Մի բան՝ որը կանեինք որեւէ մեկս, եթե տեղում լինեինք։ Առաջադրված մեղադրանքը՝ «ազգային ատելություն սերմանել»։ Գոնե բարձրաձայն մեղադրեն, որ 70 տարեկան հայ մարդը տեսագրել է մեր, այսինքն ազգային ծառայության աշխատանքների անգործությունը, ես կասեի՝ սրիկայությունը։ Իբր պաշտպանում են Իրանի քաղաքացիների խուլիգանության իրավունքը, երբ, ուրբաթ օրն իսկ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների կոշտ, արդար դատապարտումը իր ա՛յդ քաղաքացիների դեմ։

Ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, ազգային ծառայություն եւ այլն, այդ ո՞ւմ եք փորձում խաբել։ Իսկ արդարադատությո՞ւն։

Լա՛վ են անում այս պահին դատարանի դիմաց կանգնած քաղաքացիները, իրավաբանները, Բագրատ Սրբազանն ու մյուսները։ Մեր ժողովուրդը ի վերջո ձե՛զ է դատելու Աստուծո վերջին դատարանից առաջ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կիրակի, 1։30

Հ.Գ.- Փառք Տիրոջ, Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց։

01.50

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութեր. Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի

Հաջորդ գրառումը

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է իրանցի այն քաղաքացիներից մեկը, որը Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգեր է երգել

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Նորություններ

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025
Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Հաջորդ գրառումը

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է իրանցի այն քաղաքացիներից մեկը, որը Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգեր է երգել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական