Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը, «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատումը» ավելի լայն աշխարհագրության մեջ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում. Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ երկրորդ հանդիպմանը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ հենց այս տարածաշրջանով է անցկացվում «Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նոր զարկերակը, և դրա մեծ հեռանկարներն ակնհայտ են»։
Նախարարն ընդգծել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը։
«Տարածքային պահանջներն ու ռեւանշիստական միտումները, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ և Ադրբեջանի վերաբերյալ այլ իրավական ակտերում, անհանգստության տեղիք են տալիս։ Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերն այդ ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Բայրամովը հավելել է, որ տրանսպորտի ոլորտում ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա երեք երկրների միջեւ կիրականացվեն մի շարք նախագծեր։