Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Սպիտակ տան ղեկավարը խելացի և պրագմատիկ մարդ է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կրեմլ -Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին ասել է, որ ինքը և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը միշտ ունեցել են գործնական, պրագմատիկ հարաբերություններ։

Պուտինի հիմնական հայտարարությունները ներկայացրել է  «ՌԻԱ Նովոստի»-ն.

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝

*«Ես միշտ գործարար, բացառապես գործնական, բայց միևնույն ժամանակ պրագմատիկ և վստահելի հարաբերություններ եմ ունեցել Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի հետ»:

 *Սպիտակ տան ղեկավարը խելացի և պրագմատիկ մարդ է։

*Ռուսաստանը կարող է ունենալ բազմաթիվ շփման կետեր ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ, այդ թվում՝ տնտեսական հարցերի շուրջ։

*Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ խոսելու շատ բան ունեն։

*Իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը բազմաթիվ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, բայց Բայդենը «վերցրեց էստաֆետը» և ավելի շատ սահմանափակումներ մտցրեց։

*Բայդենի նախորդ վարչակազմը հրաժարվեց Ռուսաստանի հետ շփումներից, բայց դա Մոսկվայի մեղքը չէ։

*Ռուսաստանը չհրաժարվեց դոլարից։

*Բայդենի վարչակազմը թույլ չտվեց Ռուսաստանին օգտագործել դոլարը որպես հաշվի միավոր, այս որոշումը վնասում է հենց ԱՄՆ-ին։

*Նավթի չափազանց բարձր և չափազանց ցածր գները վնասակար են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամերիկյան տնտեսությունների համար։

*Դժվար թե Թրամփը որոշումներ կայացնի, որոնք կվնասեն ամերիկյան տնտեսությանը։