Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թրամփի նոր խոստումը՝ 500 միլիարդ դոլարի ներդրում արհեստական ինտելեկտի ոլորտում

Թրամփը հայտարարել է արհեստական ​​ինտելեկտի ոլորտում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է OpenAI-ի, Softbank-ի և Oracle-ի միջև համատեղ ձեռնարկության ստեղծման մասին, որը կոչվում է Stargate: Ճեպազրույցին մասնակցել են SoftBank-ի գործադիր տնօրեն Մասայոշի Սոն, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնը:

Առաջիկա չորս տարիների ընթացքում ընկերությունները 500 միլիարդ դոլար կներդնեն Stargate-ում՝ զարգացնելու AI ենթակառուցվածքը: Էլիսոնն ասել է, որ Տեխասում այս նախագծի համար արդեն կառուցվում է տվյալների 10  կենտրոն։

Թրամփն ասել է, որ Stargate-ը կօգնի ԱՄՆ-ին պահպանել առաջատարությունը արհեստական ​​ինտելեկտի ոլորտում և դիմակայել չինական մրցակցությանը, ինչպես նաև կստեղծի ավելի քան 100 հազար աշխատատեղ։