Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության ապագայամետ գործելակարգին․ Փաշինյան

Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետակազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ: Այս մասին գրում է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հ.Գ.

Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»: