Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թրամփի ենթականերն արդեն աշխատում են օրերս Պուտին-Թրամփ հեռախոսազրույց կազմակերպելու համար

Թրամփն իր ենթականերին հրահանգել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում է կազմակերպել Պուտինի ու իր հեռախոսազրույցը. հայտնում է CNN-ը։

Զրույցի առաջնային նպատակը լինելու է առաջիկա ամիսներին  երկու նախագահների հանդիպումը նախաձեռնելը և ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալը։

Հանրապետական նախագահի ազգային ավտանգության հարցերով խորհրդականները դեռ մի քանի շաբաթ առաջ էին սկսել  աշխատել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն իրականացնելու ուղղությամբ։ Միայն թե պարզ չէ՝ որոշակիացվե՞լ է հեռախոսազրույցի ամսաթիվը. նշում է CNN-ը։