Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղ համաձայնագրի շուրջ. տեղական լրատվամիջոցներին  ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցություններ են ընթանում. «Հայաստանի Սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ, դա պետք է լուծվի»,-ասել է նա: