Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ձեր սիրտը ռումբ էր, երակը` պատրույգ, Ազգի վրեժով երակն այրեցիք

ՀԱՀԳԲ – 50

Հայության ձայնը վաղուց չէր լսվում,

Ռազմի աստվածը երես էր թեքել,

Գերված երկիրը ոչ ոք չէր հիշում,

Պայքարող հայը մեր մեջ տեղ չուներ:

Որտեղի՞ց եկաք, ո՞ր հողմի թևով,

Ինչպե՞ս փշրեցիք ժայռը լռության,

Ինչպե՞ս օժտեցիք ազգին հավատով,

Դուք ու ձեր հայրը՝ Գուրգեն Յանիկյան:

Ձեր սիրտը ռումբ էր, երակը` պատրույգ,

Ազգի վրեժով երակն այրեցիք,

Հեռու վանեցիք սուգ ու արտասուք,

Եվ ազգի ճամփան ռումբով բացեցիք։

Երկրի անունով երդում արեցիք`

– Թող որ այսուհետ նենգ թշնամին լա,

Աշխարհի խիղճը զենքով ցնցեցիք,

Ահեղ ցնցումը կոչվեց ASALA:

Կ․Վ.