Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳԴՀ դեսպանատունը թող վերահսկի այսօր Բաքվում 23 հայ ռազմագերիների դատավարությունը

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները Գերմանիայում, որոնց թվում՝ Վտանգված ազգերի ընկերակցությունը, Ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը (AGA), Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը (IGFM), Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը միացյալ հայտարարությամբ դիմում են Բաքվում Գերմանիայի դեսպանությանը, որ վերջինս աչալուրջ հետեւի այսօր, հունվարի 17-ին, Բաքվում 23 հայ ռազմագերիների՝ միջազգային փաստաբաններին անհասանելի դարձած դատավարությանը: «Դատարանի առջեւ կանգնած մարդիկ ձերբակալվել են ապօրինաբար՝ Արցախի վրա 2023 -ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով». նշված է մամլո միացյալ հաղորդագրության մեջ:

Գերմանական հիշյալ կազմակերպությունները զգուշացնում են, որ խոսքը քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարության մասին է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա