Հուլիսի 4-8-ը Սկոպիեում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանն են նախապատրաստվում Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականի անդամները: Նրանք օրերս ավարտել են ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Հունիսի 24-ին հավաքականն իր վերջին հավաքը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, որից հետո կմեկնի մրցավայր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Գրիգորյանն արդեն կողմնորոշվել է թիմի կազմի հարցում: Մրցագորգ դուրս կգան Խորեն Թեմուրյանը (50 կգ), Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Գոռ Թորոսյանը (60 կգ), Արեն Ալեքյանը (66 կգ), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ), Շամիր Աթյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ):