Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։

Այս մասին դեսպանն ասել է  հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը։ 

Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։

«Հայաստանը ներկայացնում է  իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։  Այն առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն»,-շեշտեց դեսպանը։

Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։  

«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։

Infoport