Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը. Փաշինյան

Փաշինյանը զորակցություն է հայտնել ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով տուժած քաղաքացիներին։

«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ: Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆորնիայում: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ի միկրոբլոգում գրել է վարչապետը։