Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այրվել է դերասան Սըր Էնթոնի Հոփքինսի տունը

Օսկարակիր 87-ամյա ուելսցի դերասան Սըր Էնթոնի Հոփքինսը կորցրել է իր տունը Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի հրդեհի ժամանակ, որը գնել էր 6 միլիոն դոլարով:

«Քանի որ մենք բոլորս փորձում ենք վերականգնվել այս հրդեհների պատճառած կորուստներից, կարևոր է հիշել, որ միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է»,- գրել է Հոփքինսը։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Էնթոնի Հոփքինսի  տանը ավերիչ հրդեհ է բռնկվում:

2018 թվականի նոյեմբերին նրա տունը հազիվ էր փրկվել Վուլսի հրդեհից, որը ավերել էր իր հարևանի տունը:

2000 թվականին Հոփքինսը հրդեհի հետևանքով նաեւ կորցրեց Լոնդոնի իր տունը, բայց, բարեբախտաբար, նա այդ ժամանակ ապրում էր Լոս Անջելեսում: