Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի վերջին հայտարարություններն ակնհայտորեն պատերազմի անոնս էին ազդարարում, որ Ադրբեջանին խաղաղության որևէ պայմանագիր պետք չէ. Սուրենյանց

10/01/2025
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասկանալի է, որ Ձմեռ պապիկի հրաշքը որևէ բան չի փոխելու մեր իրականության մեջ, և կանխատեսելի էր, որ COP 29-ի ավարտից հետո Ադրբեջանն ավելի կարծր դիրքորոշում է ունենալու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

«Ցավոք, մեր կանախատեսումներին ՀՀ իշխանությունները հեգնաքով էին պատասխանում։ Այն, ինչ ասում է Ալիևը, նորություն չէ, ուղղակի մեր քաղաքական համակարգը ոչ ադեկվատ է, և մենք երբեմն անտեսում ենք Ադրբեջանի պաշտոնյաների մեսիջները։

2024 թվականի սեպտեմբերի 7-ին այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն արտաքին քաղաքական հարցերում շատ հաճախ ավելի ազդեցիկ է, քան Բայրամովը, հարցազրույց էր տվել միջազգային լրատվամիջոցներին, որտեղ ասել էր, որ Հայաստանի հետ պետք է վարվել ֆաշիստական Գերմանիայի նման, մասնավորապես, որ մեր ԶՈՒ-երը պետք է լինեն արտաքին կառավարման ներքո։ Այդ նույն թեզն Ալիևը մի քանի օր առաջ գեներացրեց՝ մեզ համարելով ֆաշիստական երկիր և կրկնեց բոլոր նախկին պահանջները՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք և այլն»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ սա ակնհայտորեն պատերազմի անոնս էր և ազդարարում, որ Ադրբեջանին խաղաղության որևէ պայմանագիր պետք չէ։

«Ակնհայտորեն ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստը բարենպաստ է Ադրբեջանի համար. ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխություն է, Ռուսաստանը խիստ զբաղված է Ուկրաինայով, ՀՀ իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել են հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչն ուժեղացնելու ուղղությամբ և դեմոտիվացրել են Մոսկվայի մեր գործընկերներին, Իրանը սիրիական վերջին իրադարձություններից հետո բավականին վատ վիճակում է և դժվար է ակնկալել, որ միայնակ կարող է դիմակայել իր հյուսիսային սահմանին հնարավոր որոշակի խնդիրներին։ Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ սիրիական կանպանիայից հետո թուրքական գործոնը խիստ ուժեղացել է, չմոռանանք նաև, որ Թրամփը մի քանի օր առաջ քաջալերանքի խոսքեր էր հնչեցնում Էրդողանի հասցեին. վիճակը, կարծում եմ, շատ հստակ է դառնում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ բանախոսի՝  ՀՀ իշխանություններն այս ամենի ֆոնին ավելի ադեկվատ չեն դարձել, և իշխանության ներկայացուցիչներն անտեղի են շրջանառում այն վարկածը, որ Ալիևի վերջին ասուլիսում հնչած մտքերը ներքին լսարանի համար էին։

«Թող հեքիաթներ չմոգոնեն. Ալիևը ներսում առանձնապես պրոբլեմներ չունի։ Երկրորդ ոչ ադեկվատ քայլը. հենց երեկ ՀՀ իշխանությունները հայտարարում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին, այսինքն՝ փոխանակ փորձեն հայ-ռուսկաան հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնել, այսպիսի բան են անում։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ստրատեգիկաան կողմնորոշում ենք փոխում, որ Արևմուտքը մեզ աջակցի։ Հրաշալի առիթ է՝ դիմիր Թրամփին կամ Մակրոնին, ասա, որ կանգնած ենք արտաքին ներխուժման վտանգի առաջ, ձեր ռազմական միջամտությունն է պետք։ Ստրատեգիական կողմնորոշումը դրա համար ես չէ՞ փոխում։ Տեսնենք՝ ֆրանսիական լեգիոնը կամ ԱՄՆ արագ արձագանքման ուժերից քանիսը կգան թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայից մեզ պաշտպանելու։ Բա դիմեք»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ դիտորդներն առաջարկում են 2 տարով երկարաձգել առաքելության գործունեությունը

Հաջորդ գրառումը

Բայդենը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական