Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել Հայաստանի բարի մտադրությունների հաստատում. Հաջիզադեն՝ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Եվ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան հնչում է խոսքը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։

Եթե ​​Հայաստանն իսկապես շահագրգռված է հաշտություն հաստատել իր հարևանների հետ, ինչո՞ւ եք ամեն գնով հրաժարվում ձեր  սահմանադրության շրջանակներում  «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տարածքներից  հրաժարվելու գործընթաց սկսելուց։ Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել Հայաստանի բարի մտադրությունների հաստատում»,- ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։