Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն, – ասել է նա,-ուստի Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն այս երկրին ընտրության առաջ է կանգնեցնում»։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունները սահմանափակելու դեպքում Հայաստանում կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, բացի այդ, հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80%-ով, մարդիկ կկորցնեն եկամուտը, աշխատանքն ու ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար. հավելել է Օվերչուկը։