Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը, 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն, ինչը կազմում է ուսուցիչների շուրջ 20 տոկոսը: Միևնույն ժամանակ, մենք առանձին ցուցանիշներ ենք առանձնացրել վարձատրության չափերի մասոԱյս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն:
Կարող ենք ասել, որ տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան1600 ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում ավելի քան 500 ուսուցիչ, ինչը շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը միաժամանակ նկատեց, որ ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է, թե քանի նոր ուսուցիչ է գրանցվել համակարգում:
«Անցյալ ուսումնական տարում մենք տեսել ենք, որ մեր դպրոցներ մուտք գործող նոր ուսուցիչներն ավելի քան 3300-ն են: Կարևոր եմ համարում, որ նոր ուսուցիչների 56.6 տոկոսը՝ կեսից ավելին, աշխատանքի է անցնում գյուղական դպրոցներում: Հատկապես կարևորում եմ, որ շուրջ 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են»,- ասաց նա: