Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր պահվածքի համար, հայտարարել, որ այն անընդունելի է։
Ավինյանի հայրը լրագրողի հետ զրույցում ասել է, որ կարմիր գծերի վճարը պետք է ոչ թե 160 հազար դրամ լինի, այլ՝ 500 հազար դրամ, «որ ամեն համբալ իրա գեղի «Opel»ով չգա ստե կայնի»։
Տեսանյութը համացանցում զայրույթի մեծ ալիք է առաջացրել։
Ավինյանն էլ ստիպված ներողություն է խնդրել։
Սակայն այնպիսի ներողություն, որով մեղադրում է լրագրողին՝ նյարդայնացնող հարցեր տալու համար, մեղադրում է խցանումները, որոնց պատճառով հայրը բարկացել է։
Նախ՝ լրագրողի հարցին Ավինյանի հայրը պատասխանել է իր կամքով, ոչ ոք չի ստիպել նրան։ Լրագրողն էլ շատ կիրթ ու նորմալ պահվածքով հարց է տվել նրան։ Իսկ ինչ վերաբերում է խցանումներին, որոնցից նեղվել է քաղաքապետի հայրը, ապա պետք է ասել, որ դրանց հեղինակը հենց իր որդին է։ Նրա սխալ կառավարման հետևանքն են թե՛ խցանումները, թե՛ մյուս անհարմարությունները։ Ուրեմն եթե նեղված է, թող առաջինն իր որդուն մեղադրի, ոչ թե անմեղ մարդկանց վիրավորի ու գռեհիկ որակումներ տա։
Կարդացեք նաև՝ Տեսանյութ. Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե իրա գեղի «Opel»-ով. Տիգրան Ավինյանի հայր