Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղքատ խավը Նոր տարվա սեղանի համար կարողանում է ծախսել առավելագույնը 70-80 հազար դրամ. Կարեն Չիլինգարյան

25/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում միջին խավ չկա, խիստ դժվար է նշել, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ միջին վիճակագրական հայ ընտանիքին Նոր տարվա պատրաստություն տեսնելու համար, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ ըստ հարցումների՝ աղքատ ընտանիքներն Ամանորը նշելու համար կարողանում են հատկացնել առավելագույնը 70-80 հազար դրամ, մինչդեռ հարուստ խավի ներկայացուցիչների ճոխ սեղանների ընդամենը մեկ դելիկատեսը կարող է 400-500 հազար դրամ արժենալ։

«Այս պահին ամենապահանջված ամանորյա ուտեստը՝ խոզի ազդրամիսը, համեմատաբար հասանելի է դարձել, և շատերը կարողանում են Նոր տարվա սեղաններին այն ունենալ։ Քիչ չեն ընտանիքները, որոնք անցել են հնդկահավին։ Ընդհանուր առմամբ, 50-60 հազարից սկսած՝ կարելի է տոնական սեղան պատրաստել։ Սա մինիմալ սահմանն է՝ առանց խոզի ազդրամիս գնելու, որը կարող են իրենց թույլ տալ աղքատ խավի ներկայացուցիչները, այն մարդիկ, որոնք նվազագույն աշխատավարձ են ստանում կամ ապրում են նպաստով»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Չիլինգարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարեցտարի ավելի ու ավելի փոքր թվով հայ ընտանիքներ են բանկերից վերցրած վարկերով Նոր տարի նշում։ Դա, ըստ  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահի, հետևանք է քաղաքացիների որոշ շրջանակների եկամուտների ավելացման։

«Ինչքան էլ մարդիկ բողոքեն, վիճակը չես համեմատի 5-10 տարի առաջվա հետ։ Միաժամանակ, ինչպես ասացի՝ մեր երկրում միջին խավ այդպես էլ չձևավորվեց, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում հենց այդ խավն է պահում, զարգացնում երկիրը։ Ներկա պայմաններում Հայաստանում միջին խավի ներկայացուցիչ կարող է  համարվել այն մարդը, ով գոնե 300-400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, վճարում կոմունալ և ընթացիկ մյուս ծախսերը և այդքանից հետո շարունակում է իրեն բավարարված զգալ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հասարակության մի ստվար զանգվածի եկամուտներն ամենևին էլ չեն ավելացել, հակառակը՝ գնաճի պայմաններում զգալի նվազել են, Կարեն Չիլինգարյանն արձագանքեց՝ բնականաբար, դա էլ կա։

Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ մարդկանց գիտակցության մակարդակն է բարձրացել, և շատերը պարզապես չեն ցանկանում թանկացումների ֆոնին Ամանորի սեղանների պատճառով նոր վարկի բեռի տակ ընկնել, հետաքրքրվեցինք Չիլինգարյանից։

«Այդ տարբերակն էլ, անխոս, կա։ Շատերը չեն ցանկանում վերջին կոպեկը ծախսել, ճոխ սեղան դնել, հետո վարկ մարել։ Գումարծ դրան՝ շատերը նույնիսկ գերադասում են բարեկամների հետ, շրջաններում քիչ ծախսելով՝ նշել Նոր տարին»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեցցե ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

THE – Times Higher Education վարկանիշային աղյուսակում Հայաստանից ընդգրկվել է միայն ԵՊՀ-ն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
Հաջորդ գրառումը
ASATUR0 YESAYANTS

THE – Times Higher Education վարկանիշային աղյուսակում Հայաստանից ընդգրկվել է միայն ԵՊՀ-ն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական