Ղազախական թիմերում հայ ֆուտբոլիստների քանակը գնալով աճում է: Ալմա Աթիի «Կայրաթում» հանդես կգա ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը 2,5 տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ:
Ղազախստանի ընթացիկ առաջնության 15 տուրից հետո «Կայրաթը» 22 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականըՙ 10 միավորով զիջելով 2-րդ տեղում ընթացող «Աստանային»: Նախորդ մրցաշրջանում Արթուր Եդիգարյանը հանդես էր գալիս ուկրաինական «Գովերլայում», որն ավարտված առաջնությունում գրավեց նախավերջին տեղը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ազգային հավաքականի մեկ այլ խաղացողՙ Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի «Մետալուրգից» վարձավճարով տեղափոխվեց Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյոր»: Իսկ ավելի վաղ «Ակտոբեի» կազմում էր ընդգրկվել ՀՀ հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: