Ավիատոմսերի գնմամբ զբաղվում է ոչ թե անձամբ քաղաքապետը, այլ նրա աշխատակազմի անդամները, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց Տիգրան Ավինյանի խոսքերը, որ ավիատոմսի արժեքը կփոխհատուցի անձնական միջոցներից։
«Քաղաքապետն ասաց, որ տոմսի արժեքն իմանալուց հետո համարել ենք, որ քննադատությունն օբյեկտիվ է և դրան արձագանքել ենք։ Նա իր միջոցներից փոխհատուցելու է։ Եղել է իրավիճակ, եղել է խնդիր, և խնդիրը կշտկվի»,- հավելեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հայտնել էր, որ ընդամենը մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես և բիզնես դասի տոմսի համար ծախսել է 7 մլն 650 հազար դրամ։
Նշենք նաև, որ Ավինյանը տոմսի գնի վերաբերյալ«շոկ» հայտնել էր միայն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բարձրացրած սկանդալից հետո։ Նա ափսոսանք էր հայտնել «ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության խնդրի» համար և խոստացել այդ ծախսերը փոխհատուցել սեփական միջոցներից։








