«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է:
Օրակարգում պետք է լիներ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը. ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ «նախագծով Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր»։
Նախագիծը դեկտեմբերի 17-ին քննարկվել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, այն պետք է քննարկվեր նաեւ արդեն ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 19-20-ին, սակայն չեղարկվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ պատգամավորներն արդեն պատրաստվում են Ամանորին. նրանց մի մասը մարզերում է, մի մասն էլ երկրում չէ, ուստի որոշվեց նիստը չեղարկել: Օրենսդիրն աշխատանքը կվերսկսի 2025 թվականի հունվարից»: