Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին զննել են հացադուլից հետո ադրբեջանական հիվանդանոցում, իսկ Կարմիր Խաչից մի քանի այցելություններ են եղել, որոնք, Վարդանյանի որդու խոսքով, եղել են ոչ բավարար և շատ մակերեսային։ Այդ մասին Ռուբեն Վարդանյանի որդին ահազանգել է հարցազրույցում։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Կարմիր Խաչի միջոցով չի կարողացել նամակներ փոխանցել Վարդանյանին, ինչպես նաև Վարդանյանի հազարավոր նամակները չեն ուղարկվել հասցեատերերին։
Արցախի նախկին պետնախարարի որդին ահազանգում է՝ Կարմիր Խաչի «ձեռքերը նույնպես կապված են»։