Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում պաշտոնից ազատեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ մարզպետ նշանակվեց ՔՊ նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է Շիրակի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,-ասել է Առուշանյանը:
Ինչպես հայտնի է, Մուշեղ Մուրադյանը մեկ շաբաթ առաջ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, Քպ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ վայր էր դրել պատգամավորական մանդատը: