Մադրիդում Սիրիայի դեսպանատունը հին պետական դրոշները փոխարինել է նոր՝ կանաչ-սպիտակ-սև դրոշներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ դեսպանատան պատշգամբում, որը գտնվում է Պլատերիա դե Մարտինեսում, կենտրոնական Ռետիրո զբոսայգու մոտ, կանաչ, սպիտակ և սև դրոշ է կախվել երեք կարմիր աստղերով։ Նախկինում դիվանագիտական ներկայացուցչությունը միշտ կախում էր կարմիր, սպիտակ և սև դրոշը երկու կանաչ աստղերով։
Դեսպանատան շենքի պատուհաններին լույս չկա. Դիվանագիտական ներկայացուցչությունը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ պաշտոնական կայքը չի աշխատում։