Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վախկոտը մեռնում է մինչև մահը. հորդոր՝ ստրուկներին

09/12/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի օր առաջ հանդիպել եմ մի խումբ ստրուկների։

 Այո, հարգելի հայրենակիցներ, մեր կողքին կան ստրուկներ, ընդ որում, իմ տեսած ստրուկները հավաքվել էին մի ստրկատեր կնոջ հրամանով և գեղեցկաշուք հյուրանոցի սրահում փորձում էին աշխույժ քննարկել կրթությունը,  հուզառատ քծնանքով մեղմացնում էին տիրուհու կասկածներով լի հայացքը։

Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի` ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։

 Մեր շնչավոր սեփականությունները հանդիպման էին գնացել նախօրոք կազմված կորպորատիվ ցուցակներով, իրենց ստորաքարշ ափսեանման գլուխներով, սիրուհիներով, ապօրինի ձագերով։

Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։

 Մեր ստրուկներին որոշել էին օգտագործել կարծես «կրտական» նպատակներով, և ներշնչված ներկաները իսկապես մոտեցել էին կրտման գործին՝ մեծագույն վճռականությամբ։

Պատմականորեն ստրուկի իրային էությունը, նախևառաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ամբողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը.  չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։

Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։

Այս դրույթը հատկապես լավ էին իմանում բուհական ստրուկները, որոնք հանդիպման ավարտին պատրաստ էին Սպարտայի ապստամբների նման պայքարել «կրտական» գործի հաջողության համար աշխարհագրական և երկրաբանական բոլոր մակարդակներում։

Մեր տեղական ստրուկներին հիշեցնում եմ, որ անցյալում հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին նաև։ Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ Ռուսաստանում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր։

Ինչպես հասկանում ենք, վատթարագույն տարբերակը սեփական կամքով ստրկության վաճառվելն է։ Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ամբողջ գիտական օջախների վրա։

Սպարտակից օրինակ վերցրեք, տեղական ստրուկներ։ Եղեք ազատ մարդիկ, դեն նետեք ստրուկի կոչումը, փորձեք հավատարիմ լինել բանական մարդու կոչմանը և, ամենակարևորը, մի՛ վախեցեք։

Վախկոտը մեռնում է մինչև մահը։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք այժմ երկու առաջնորդներ ենք աշխարհում՝ միայն ես ու Պուտինը

Հաջորդ գրառումը

Ձյուն կգա նաև Երևանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
Հաջորդ գրառումը

Ձյուն կգա նաև Երևանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական