Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«THE LEADER 2024»-ի հաղթողները

02/12/2024
- Հասարակություն

Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «THE LEADER 2024» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ տնտեսության, առողջապահության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է:

Տարին հոբելյանական է, ինչի առիթով «THE LEADER 2024» մրցանակաբաշխության խորհրդանշական մեկնարկը յուրատիպ էր. Մեծն շանսոնյե, հայ ազգի լեգենդ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «THE LEADER 2024»-ի հատուկ հուշամեդալ շնորհվեց  «Ազնավուր» հիմնադրամին:

Մրցանակաբաշխության անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտե­սության՝ արդյունաբերության, կառուցապատման, շինարարության և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործու­նեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործա­րարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ։

«Ոսկե ուղի» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակ շնորհվեց «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին, «Տարվա բարերար» անվանակարգում մրցանակը «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամինն» էր, վաստակած գնահատականի՝ «Սրտաբանության դարբնոց և 30-ամյա հետագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

«Հայրենիքի նվիրյալ․ երկարամյա գործունեություն և վաստակ» անվանակարգում  «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «Արագած» ռազմարդյունաբերության ընկերությանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարամյա գործունեություն և վաստակ»  անվանակարգում առաջնորդը «ԼՍՈՖՏ» ընկերությանն էր։

Շինարարությունը “THE LEADER 2024” մրցանակաբաշխության թիրախային ոլորտներից էր: «Շինարարության ոլորտում վստահելի ձեռագիր» անվանակարգում  մրցանակի արժանացավ «Սնառտ» ընկերությունը, «Տարածաշրջանում շինարարական առաջատար լաբորատորիա և սերտիֆիկացման մարմին» անվանակարգում՝ «Փ․ Աբաջյան» ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Աբաջյանը, իսկ «Շինարարության ոլորտի առաջատար ընկերություն» անվանակարգում «THE LEADER»-ի արժանացան «Բիդեք» և  «Ճանապարհաշինության վարկանիշային և բազմավաստակ ընկերություն»՝ «Ոսմար»  ընկերությունները։  «Շինարարության ոլորտի հայկական բրենդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «ՄՈՍՏՈՎԻԿ» ընկերության տնօրեն Ալինա Բազիկյանին:

Այս տարի ևս բարձր գնահատվեց «ՕՎԱԼ» ՓԵԿ ընկերության «ՀՀ տնտեսության մեջ վաստակը և ներդրումը»: «Բեռնափոխադրումների ոլորտում հուսալի գործընկեր»  ճանաչվեցին «ՄԻԳ ՏՐԱՆՍ ԼՈԳԻՍՏԻԿՍ» և «Միջազգային չափանիշներին համապատասխան երկարամյա գործունեություն»՝ «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ընկերությունները: «Դինամիկ զարգացմամբ և գործունեությամբ՝ առաջատարն» էր «Էկո Կլիմ» ընկերությունը, իսկ «ՀՀ-ում ինովացիոն ջերմոցների ստեղծման առաջամարտիկը»՝ «Եվրո Ջերմոցը»:

«Հայրենանվեր գործարար» անվանակարգում «THE LEADER»-ը «Էլա Շին» ընկերության տնօրեն Էդգար Վարդանյանն էր:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Վարկանիշ» ընկերության մրցանակաբաշխության շրջանակում «Բալանսավորված սնունդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակի արժանացավ «Հերբալայֆ» ընկերությանը։ «Ստոմատոլոգիական ընտանեկան առաջատար կլինիկա» ճանաչվեց «Էրոդենտ» ընտանեկան կլինիկան:  Ամանորին ընդառաջ «Ավանդույթների պահպանում և որակի չափանիշ» անվանակարգում «THE LEADER 2024»-ն իհարկե «Երևանի շամպայն գինիների գործարանն» էր:

Մեծածավալ միջոցառում առանց գործընկերների գրեթե անհնար է պատկերացնել: «Վարկանիշ» ընկերության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը՝ մրցանակաբաշխության ավանդույթ դարձած խաղարկության հովանավորը, «La Peoni» ծաղկի սրահը, «Հայկական հուշամեդալներ» ընկերությունը, ինչպես նաև՝ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» համակարգող Իվետա Տոնոյանը՝ հասարակական ակտիվ գործունեության և սոցիալական ծրագրերի իրագործման համար:

“THE LEADER 2024”-ը լավագույն հնարավորություն է արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի գործող կազմակերպություններին և անհատներին, ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել սեփական գործունեությունը համապատասխան միջավայրում և գտնել ապագա գործընկերներ:

Նախորդ գրառումը

Intel-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել

Հաջորդ գրառումը

Ռումինիայի Հայոց Միությունը երկրի խորհրդարանում մանդատ է ստանում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Ռումինիայի Հայոց Միությունը երկրի խորհրդարանում մանդատ է ստանում

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական